Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 
  • Հնդկաստանը կդառնա ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը

    Հնդկաստանը կդառնա ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը

    14.06.2013| 15:52
    Համաձայն նոր ժողովրդագրական ուսումնասիրության, որն իրականացվել է ԱՄՆ-ում, 2028թ. Հնդկաստանը, առաջ անցնելով Չինասատանից, դառնալու է աշխարհի ամենաշատ բնակեցված երկիրը։ Մասնագետների հաշվարկով՝ 2028թ. այդ երկու երկրների բնակչությունը կկազմի մոտ 1,5 միլիարդ մարդ, որից հետո Հնդկաստանի բնակչության թիվը կսկսի աճել, իսկ Չինասատանինը՝ նվազել։
  • «Վարչապետը քավության նոխազ է»

    «Վարչապետը քավության նոխազ է»

    14.06.2013| 14:23
    «Վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ զգացողություն կա պաշտպանելու վարչապետին»,- անդրադառնալով այս քառօրյայում բուռն քննարկումների առիթ դարձած վարչապետի «օֆշորային» կարողությունների հարցին` ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` սահուն անցում կատարելով ՎՊ-ի հաշվետվությանը:
  • Էրդողանն ու ցուցարարները բանակցել են

    Էրդողանն ու ցուցարարները բանակցել են

    14.06.2013| 12:39
    Թուրքիայի իշխանությունները՝ վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ, երկարատև բանակցություններ են վարել Ստամբուլի կենտրոնում արդեն երկու շաբաթ բողոքող ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Ցուցարարներն իշխանությունների հետ հանդիպումը բնութագրել են դրական՝ որ հետագա քայլերը կքննարկեն իրենց գործընկերների հետ։
  • Իրանում նախագահական ընտրություններ են

    Իրանում նախագահական ընտրություններ են

    14.06.2013| 12:37
    Այսօր Իրանում բացվել են ընտրատեղամասերը։ Այստեղ տեղի են ունենում նախագահի ընտրություններ։ Նախագահական արշավին մասնակցում է 6 թեկնածու։
  • ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել

    ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել

    14.06.2013| 12:35
    Սպիտակ տունը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը կիրառել են քիմիական զենք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը։ Նրա խոսքով՝ քիմիական զենքից զոհերի թիվը հասնում է 100-150-ի։
  • Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

    14.06.2013| 11:54
    «Հռչակավոր Լիցկային անգութ շանսատակման հանձնված «Սյունիք» ՍՊԸ-ում, ինչպես գիտեք, գնդակահարվեց բանակի գնդապետը։ Այս նախանձախնդիր «սխրանքով» Լիցկան յուր ախպերական թաթը մեկնեց ընդամենը մայոր խորտակած Նեմեցին։ Այսպիսով, անիրավական կարգն ու սահմանադրական սամումը մեր նորանկախ պետությունում բնավ վտանգված չեն»։ ՇԴ-ն նաև վստահեցնում է, որ «սպասվում են նոր ձեռքսեղմումներ։ Այսպես, միանգամայն հնարավոր է, որ վասն հայրենյաց մարտնչած ու դրա դիմաց եղ ու բրինձ մռնչացող նախկին ազատամարտիկները քավության բուժարար նպատակով հայտնվեն Սոմալիի քաղաքամայր Մոգադիշոյի սոցապծառայության բարեգութական ճաշարանում` անկոչ հյուրի կարգավիճակով»։
  • Չուղարկված նամակ մամոնայի  հայ զավակներին

    Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

    14.06.2013| 11:51
    Աշխարհի ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ դրամատերերին, հարուստ մարդկանց չեն սիրել: Որովհետև աղքատների ու կիսաղքատների մեծամասնությունը համարել ու համարում է, որ զորեղ, հաճախ իրեն կառավարող հարուստների փոքրամասնությունն անարդարությամբ, իր հաշվին է ունևորություն ձեռք բերել:
  • Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու

    Ցանկացած մարդ, այդ թվում նաև` նախարարները, ազատ է ցանկացած վայրում հաշիվ ունենալու

    14.06.2013| 11:35
    Ամառային նստաշրջանի ԱԺ վերջին քառօրյան «էկզոտիկ» էր, իսկ նիստում մթնոլորտային ճնշումը` շատ բարձր։ Ընդդիմադիր թևը խիստ մեղադրանքներ ներկայացրեց վարչապետին ֆինանսական մեքենայությունների առումով, ընդգծելով, որ գումարները կուտակում է օֆշորային գոտում։ Վարչապետը հերքեց այդ բոլոր մեղադրանքները։ Եվ այսպես, ինչո՞վ են պայմանավորված վարչապետին ֆինանսական մեքենայություններում պարբերաբար մեղադրելու փորձերը։ Հարցը փորձեցինք ճշտել ԱԺ միջանցքներում։
  • Իրական ու անիրական  սահմաններից ասդին ու անդին

    Իրական ու անիրական սահմաններից ասդին ու անդին

    14.06.2013| 01:21
    Ի՞նչ տարբերություն կա Թահրիր, Թաքսիմ և Թատերական (պաշտոնապես Ազատության հրապարակը այդպես է կոչվում) հրապարակների միջև: Բացի երկրներից: Բացի ժամանակներից: Բացի ճարտարապետներից: Եվ` ի՞նչ նմանություն: Փաստորեն, հրապարակներից են սկսվում հեղափոխությունները: Եվ այս փաստը այլևս աներկբա է:
  • Մեծ բլեֆ

    Մեծ բլեֆ

    14.06.2013| 01:18
    Քաղաքական սեզոնը կարելի է համարել փակված: Վերջին ակորդը Տիգրան Սարգսյանի հետ կապված սկանդալն էր` Լևոն Զուրաբյանից «օֆշորգեյթ» անվանյալ: ՈՒ եթե խարսխվենք հարգարժան ծերուկի (ոչ Տեր-Պետրոսյանի, այլ Ֆրոյդ պապիկի) տեսության վրա, ապա ենթագիտակցական կրակոցն ինքնին «մատնված» ու ամեն բան ասված է այս մեկ բառով` «օֆշորգեյթ», զի առաջին ասոցիացիան ՈՒոթըրգեյթն էր, որի պատճառով ԱՄՆ նախագահ Նիքսոնը հրաժարական տվեց: